Պարագվայի նախագահ Սանտյագո Պենիան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր հանրապետությունը միշտ պետք է վեր լինի ցանկացած անհատից կամ հանգամանքից։ Ես որոշել եմ հրաժարական տալ նախագահի պաշտոնից և դա անում եմ՝ մտածելով մեր երկրի կայունության և հասարակական խաղաղության մասին», – նշել է Պենիան։ «Իմ մեծագույն ցանկությունն այն է, որ քաղաքացիներին միջոցների վերադարձը երաշխավորված լինի»,- հավելել է Պարագվայի նախագահը։ Պենիան հրաժարական է տվել այն ժամանակ, երբ խորհրդարանի պատգամավորների պալատը քննարկում էր նրա նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցը։ Պարագվայի կենտրոնական բանկը նախաձեռնել է Ueno բանկի առողջացման գործընթաց՝ պարզելով, որ վերջինիս վճարունակության գործակիցը նվազել է պահանջվող նվազագույն մակարդակի 50 տոկոսից ցածր։



