Երևանի դպրոցների մարզական ենթակառուցվածքները բարեկարգվում են

Երեխաների և քաղաքի բնակիչների համար սպորտով զբաղվելու ավելի լավ պայմաններ ենք ստեղծում Երևանի տարբեր հատվածներում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 և Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցներում հիմնանորոգել ենք մարզադահլիճները։ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում վերակառուցել ենք բակի մարզահրապարակը, որտեղ այժմ հնարավոր է ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ խաղալ»,- գրել է քաղաքապետը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17624

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով