Ֆինլանդիայի նախագահը անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ

Եվրոպային Ուկրաինան անհրաժեշտ է՝ Ռուսաստանին զսպելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Helsingin Sanomat-ին տված հարցազրույցում։ «Եվրոպան Ուկրաինայի կարիքն ունի՝ Ռուսաստանին զսպելու համար, քանի որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո ռուսական սպառնալիքը չի վերանա: Մենք կշահեինք, եթե Ուկրաինան անդամակցեր և՛ ԵՄ-ին, և՛ ՆԱՏՕ-ին»,- հավելել է Ստուբը: Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Մոսկվան մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, սակայն արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, գրում է РИА Новости-ն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով