ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի մասին խոսելիս հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել օկուպացիա։ «Ասում են՝ դա օկուպացիա է։ Դա, ըստ էության, օկուպացիա է։ Մենք չենք փորձում խելացի երևալ, բայց դա օկուպացիա է»,- ասել է նա։ Ըստ նրա, Իրանի հետ կապված ռազմական գործողություններում ԱՄՆ-ն կորցրել է 18 մարդ։ «Մենք կորցրել ենք 18 մարդու, և 18-ն արդեն չափազանց շատ է։ Բայց Վիետնամում հազարավոր ու հազարավոր մարդկանց կորցրեցինք»,- ասել է Թրամփը։



