Արգելափակվել էր երկու կցորդիչով բեռնատար

Նոյեմբերի 5-ին, ժամը 21։48-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով