Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է ելույթները Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Եվրոպա լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց պորտուգալական «Տորենսե»-ի հետ: Պորտուգալական ակումբին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը խաղի 13-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ագուրեն: «Արարատ-Արմենիա»-ն մինչ խաղակեսի ավարտը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ստանալով Ժիրայր Շաղոյանի փոխանցումը՝ գոլը խփեց Կարեն Մուրադյանը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի չեմպիոնը առաջ անցավ հաշվի մեջ: Գոլային փոխանցում կատարեց Արթուր Սերոբյանը, իսկ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Վիլսոնը: Հանդիպման ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիա»-ն 3 րոպեի ընթացքում երկու գնդակ բաց թողեց ու պարտություն կրեց այս խաղում: Մրցակցի կազմում գոլերը հեղինակեցին Վասկեսը և Դրամեն։ Նշենք, որ հանդիպման 25-րդ րոպեից պորտուգալական ակումբը խաղում էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել Ագուիրը։ Խաղի 76-րդ րոպեին էլ դաշտից հոռացվել էր «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Վիկտորը։ Եվրոպա լիգայի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ մրցելով ավստրական«Զալցբուրգ»-ի հետ: Մինչ այս Հայաստանի չեմպիոնը ոչ մի միավոր չի վաստակել՝ կրելով 4 պարտություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով