ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը Պարսից ծոցի շրջանում գտնվող Ղեշմ կղզու երկնքում կալանել և ոչնչացրել են ամերիկյան երկու MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզական անօդաչուները խոցվել են ռադիոէլեկտրոնային պայքարի առաջադեմ համակարգերի օգնությամբ, որոնք օգտագործվում են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից։ Իրանական լրատվամիջոցները նշում են, դրանք այս տեսակի արդեն հինգերորդ և վեցերորդ անօդաչու թռչող սարքերն են, որ վերջին ժամանակներս Իրանի կողմից խոցվել են Հորմուզի նեղուցի շրջանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17719

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով