«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84 հասցեում գործող «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ «Hongqi» ավտոմեքենայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Մ.-ն ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանութուն է ունեցել Վահան Հ.-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Վ. Հակոբյանին։ Վարդան Մ.-ն ձերբակալվել է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17701

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով