Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում նոյեմբերի 2-ի ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին Telegram-ում հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմեկինը։ Նա նշել է, որ ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն հինգ օր։



