ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է նավթատար երկու լցանավում բռնկված հրդեհների մասին, երբ դրանք փորձել են Հորմուզի նեղուցն անցնել Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ լցանավերն անջատել էին իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը և փորձում էին Նեղուցն անցնել ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ։ Ըստ հրապարակման՝ լցանավերում հրդեհը բռնկվել է ականների պայթելուց հետո, և դրանք կանգ են առել»։ ԻՀՊԿ-ն կրկին հայտարարել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին շարունակում է փակ մնալ, և «ոչ մի փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրանական յոթ պայմանները», որոնք առաջարկվել են ԱՄՆ-ին։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ամերիկացի զինվորականների փորձերը՝ «ստիպել նավթատար լցանավերին անցնել չարտոնված և ականապատված տարածքներով, կհանգեցնեն միայն կրկնվող և խայտառակ անհաջողությունների»։ Վերջին օրերին ԻՀՊԿ-ն գրեթե ամեն օր հայտնում է Հորմուզի նեղուցում լցանավերի հետ կապված միջադեպերի մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17688

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով