Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը

Ռուսական գազի մատակարարումներն Իրան և «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքը կցրեն «առանձին տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պատրանքներն» Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու արդյունավետության հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։ «Ռուսական գազի տարանցումը դեպի Իրան և «Հյուսիս-Հարավ» միջանցքը ռազմավարական նախագծեր են, որոնք կցրեն առանձին տերությունների, այդ թվում՝ Ամերիկայի պատրանքներն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելու հարցում»,- նրա խոսքը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով