Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն իրազեկող տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզաբանվում է, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվելու խաղային ոլորտում։ Ինչպե՞ս է ապահովվելու խաղային ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ո՞ւմ վրա կտարածվեն խաղերին մասնակցության սահմանափակումները, և ի՞նչ նոր կարգ կգործի շահումների հարկման հարցում: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ՊԵԿ խաղային գործունեության վերահսկողության վարչության պետ Գոհար Զաքարյանը։ Ընդգծվում է, որ նոր կարգավորումների նպատակն է բարձրացնել ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, պաշտպանել խաղացողների շահերը և նվազեցնել խաղային կախվածության ռիսկերը։



