ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին, տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ պատասխանելով նաև քննարկման մասնակիցների հարցերին։



