Ձմեռային անվադողերով երթևեկելը նոյեմբերի 15-ից պարտադիր պահանջ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ «Դրանց բացակայության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի։ Օրինազանց վարորդների համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ։



