Եվրահանձնաժողովից հայտնել են, որ ԵՄ-ում նավթի և գազի ներմուծման ծախսերն աճել են 30 միլիարդ եվրոյով

Նավթի և գազի ներմուծման Եվրամիության ծախսերն ավելի քան 30 միլիարդ եվրոյով աճել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «Հանածո էներգապաշարների գնումների ԵՄ ծախսերը հակամարտության սկզբից ի վեր աճել են ավելի քան 30 միլիարդ եվրոյով», – ասել է նա։ Հանձնակատարն ընդգծել է Եվրահանձնաժողովի այն պնդումը, որ պետք է արագացվի ԵՄ-ի էներգետիկայի անցումն այլընտրանքային աղբյուրների:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով