Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը: Այս մասին հայտնել է «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունը: Սահմանափակումները ներդրվել են «Կովյոր» ազդանշանի գործողության հետ կապված: «Շերեմետևոյի» մամուլի ծառայությունը նախազգուշացնում է, որ հնարավոր են չվերթների չվացուցակի փոփոխություններ: Ավելի վաղ հայտնի էր դարձել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների մասին: «Ռոսավիացիան» հայտնել էր, որ օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Որոշ ժամանակ անց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Max-ի իր ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս ԱԹՍ-ների գրոհը: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 289 անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին: Մայիսի 5-ին թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են ներդրվել նաև Իժևսկում, Չելյաբինսկում, Չեբոկսարիում, Բուգուլմայում, Օրենբուրգում, Օրսկում, Ուֆայում, Կազանում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում: Օդանավակայանների մի մասից սահմանափակումներն արդեն հանվել են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով