Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Չինաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 5-ին կմեկնի Պեկին՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ «Այցի ընթացքում Արաղչին բանակցություններ կվարի իր չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները քննարկելու համար», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Արաղչիի այցը Չինաստան տեղի է ունենում տարբեր երկրների հետ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակներում։ Al Jazeera-ն նշում է, որ Պեկինը կարողացել է դիրքավորվել որպես դիվանագիտական խաղացող՝ շնորհիվ այլ երկրների ներքին գործերին «չմիջամտելու» իր երկարատև քաղաքականության և Իրանի դեմ պատերազմում բոլոր խաղացողների հետ աշխատանքային հարաբերությունների։ Նախորդ շաբաթ Արաղչին այցելել էր Պակիստան, Օման և Ռուսաստան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով