Քննարկվել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը մայիսի 5-ին հանդիպել են «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է Հայաստան-Լիտվա հարաբերությունները, խորհրդարանական գործակցությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությանը: Այս համատեքստում ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել Լիտվայի աջակցությունն ու դերակատարությունը: Հյուրերը խոսել են Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին, ողջունել մեր երկրի եվրոպական ձգտումները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով