Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր է ընդունվել, որում, ի թիվս այլնի, նշվում է․ «ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025թ․ մարտին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի» մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը՝ շարժվելու դեպի ԵՄ»։ 168 ․ am- ը քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է արդյոք Հայաստանի՝ Եվրոպական հեռանկարին, և ո՞ր դեպքում այն իրատեսական կլինի։ «Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում։ Այստեղ երևի «հայ ժողովրդի սիրելի» Մակրոնի խոսքն է պետք մեջբերել, որն ամիսներ առաջ նշել էր, թե վստահ չէ, որ մի 5 տարի հետո Եվրամիությունը, որպես այդպիսին, կլինի՞, թե՞ ոչ։ Այսինքն, եթե գլխավոր երկրներից մեկի նախագահն է այդ կարծիքին, մեր մասին էլ խոսք չկա»,- ի պատասխան՝ նշեց Ստեփան Դանիելյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով