Ռուբինյանը Լիտվայի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ողջունելով «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով