Հրաձգություն Թեքսասում. կա երկու զոհ

Ամերիկյան Թեքսաս նահանգի Դալաս քաղաքից հյուսիս գտնվող քաղաքում երեքշաբթի տղամարդը կրակ է բացել հինգ հոգու ուղղությամբ, նրանցից երկուսը մահացել են. հայտնում է Associated Press-ը: Քերոլթոնի ոստիկանապետ Ռոբերտո Արեդոնդոն հայտարարել է, որ հրաձգությունը պատահական չի եղել, և զոհերը ճանաչել են հարձակվողին, որն ավելի ուշ ձերբակալվել է: «Մենք հստակ չգիտենք, թե ինչ թեմայով է եղել հանդիպումը, սակայն հասկանում ենք, որ դրանք գործնական հարաբերություններ են եղել»,- ասել է Արեդոնդոն: Քերոլթոնը գտնվում է Դալասից 32,1 կմ դեպի հյուսիս: Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ՀԴԲ-ի և այլ դաշնային գործակալությունների աշխատակիցներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով