Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է անցկացրել Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանի հետ․ «Այսօր՝ Երեքշաբթի, 5 Մայիս 2026-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիպում մը կայացաւ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին միջեւ։ Հանդիպման ներկայ էին Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ Տաճատ Եպս. Աշըգեան։ Հանդիպման ընթացքին քննարկուեցան մեր եկեղեցիներուն գործակցութեան, ինչպէս նաեւ Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարելիք այցելութեան առնչուած հարցեր»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով