Թեհրանի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որի հետևանքով զոհվել է 11 հոգի, ևս 26 մարդ ստացել է վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ Թեհրանի արևմուտքում՝ Շահրիյար շրջանում գտնվող «Արգավան» առևտրի կենտրոնում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ հաշվարկները մի քանի ժամ շարունակ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:



