Անտարկտիդայում սառույցի ռեկորդային աճ է գրանցվել

2021-23թթ․ Անտարկտիդայի սառցաշերտը մոտ 695 միլիարդ տոննայով ավելացրել է իր զանգվածը։ Սա GRACE արբանյակների կողմից գրանցված ամենամեծ աճն է։ Գիտնականների նոր ուսումնասիրության համաձայն՝ սառույցի անսովոր աճի հիմնական պատճառը Անտարկտիդայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան և Հնդկական օվկիանոսի արևադարձային հատվածում, երկարատև տաքացումն է։ Այն փոխել է մթնոլորտային շրջանառությունը և ավելի շատ խոնավություն ուղղել դեպի Արևելյան Անտարկտիդա։ Արդյունքում, մայրցամաքում, հատկապես՝ Քուին Մերի Լենդի և Ուիլքս Լենդի շրջանում, տեղումները զգալիորեն ավելացել են, և առատ ձյան տեղումները նպաստել են սառցաշերտի զանգվածի աճին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13155

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով