Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կրկին հերքել է այն լուրերը, թե ինքը կամ իր հարազատները երբևէ ունեցել են ԱՄՆ քաղաքացիություն: Դիվանագետը նշել է, որ իր և իր ընտանիքի անդամների կողմից ԱՄՆ կամ այլ օտարերկրյա փաստաթղթեր ունենալու մասին կեղծ պնդումները ծագել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում նրա նշանակվելուց հետո։ «Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ իմ դուստրը, ո՛չ իմ մայրը, ո՛չ իմ հայրը որևէ այլ քաղաքացիություն չունեն և երբեք էլ չեն ունեցել»,- ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում։ Զախարովան ընդգծել է, որ իր ընտանիքի անդամներն ու անմիջական ազգականները երբեք չեն ունեցել բնակության թույլտվություն այլ երկրներում կամ չեն ստացել վիզայի երկարաձգում, որը համարժեք է բնակության թույլտվությանը։



