Արմեն Գրիգորյանը և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը: «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ ընդգծել եմ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին»,–հանդիպումից մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5796

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով