Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: «Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշել ենք օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված: Զրուցակցիս հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը»,–«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հանդիպումնից մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5796

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով