Իրենք սարսափի մեջ են՝ 5000 զինվոր դուրս է գալիս, իսկ մեզ ասում են՝ թող 4000-անոց ռուսական զորքը դուրս գա․ Արմեն Մանվելյան

«Հայաստանի նկատմամբ Եվրամիության շահագրգռվածությունը կապված է ռուսական ռազմաբազային․ նպատակը՝ Հայաստանն ամբողջովին դուրս բերել, իրենց պատկերացմամբ, ռուսական ազդեցությունից»,- ԵՄ-ՀՀ վերջին զարգացումների և դրանց արդյունքում ստորագրված հռչակագրի մասին 168 ․ am -ի հարցադրումներին այսպես արձագանքեց միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։ Ըստ նրա՝ հենց այս նպատակով է նաև, որ ԵՄ-ն ստորագրում է տարբեր փաստաթղթեր, որոնք իրականում չունեն տնտեսական ու քաղաքական հեռանկար։ «Դրանք միայն հնարավորություն են տալիս, որպեսզի Հայաստանի կախվածությունը Թուրքիայից մեծանա․ եթե այս փաստաթղթերը խորքում ուսումնասիրեք, կտեսնեք դա։ Ըստ այդ ծրագրերի՝ Հայաստանն էլեկտրաէներգիա է ներկրելու Թուրքիայից, որովհետև ռուսական գազի մուտքը պետք է փակեն, ատոմակայանը պետք է փակեն՝ ինչ-որ անհասկանալի հեռանկարով։ Ըստ այդ ծրագրի՝ նաև ահմանապահ զորքերը պետք է հեռացվեն, թերևս, դարձյալ ուզում են դիտորդներ բերել, որոնք հեռադիտակներով չգիտեմ որ ուղղությամբ են նայելու։ Իրականության մեջ, այս բոլոր ծրագրերից ոչ մեկը հեռանկար չունի»,- հավելեց նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով