ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա

ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող Hasna տանկերի վրա։ Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), որը տեղեկատվությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։ Տվյալների համաձայն՝ տանկերը, որը ուղևորվում էր դեպի իրանական նավահանգիստ, մայիսի 6-ին չի ենթարկվել ԱՄՆ ուժերի բազմաթիվ նախազգուշացումներին։ «ԱՄՆ ուժերը կիրառել են հարկադիր միջոցներ Օմանի ծոցում և վնասազերծել իրանական դրոշի ներքո նավարկող տանկերը», – հայտարարել է CENTCOM-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով