Մեքենայում մահացած է հայտնաբերվել թուրքագետ Գևորգ Կալլոշյանը. նա հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչն էր

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի աշխատակից, բարձրակարգ թուրքագետ Գևորգ Կալլոշյանը։ «Գևորգը Հայաստանի օրինակելի քաղաքացիներից էր, հայրենիքի նվիրյալ, բարձրակարգ թուրքագետ և հրաշալի մարդ, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայում էր մեր երկրին»,- նշված է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։ Գևորգ Կալլոշյանը մեքենայում մահացած էր հայտնաբերվել։ Նա հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչն էր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով