Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ մասնակիցը Ֆրանսիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն է: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի ընդունել էր ՊՍԺ-ին: Թիմերի առաջի խաղն ավարտվել էր 5։4 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի: Պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման երրորդ րոպեին հաշիվը բացեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիա»-ն միայն ավելացված ժամանակում կարողացավ հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Երկու խաղերի ընդհանուր հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկավ ՊՍԺ-ն: Եզրափակչի մյուս մասնակիցը Լոնդոնի «Արսենալ»-ն է, որը մայիսի 6-ին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ և երկու խաղերի արդյունքով դուրս եկել եզրափակիչ։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին:



