Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել առևտրային նավերին Հորմուզի նեղուցում: Այս մասին ասվում է առևտրային նավերի նավապետներին ուղղված պաշտոնական ուղերձում, որը հրապարակվել է IRNA լրատվական գործակալության կողմից: Տեքստի համաձայն՝ Իսլամական Հանրապետության նավահանգիստները պատրաստ են տրամադրելու իրենց «ծառայությունները, տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև բժշկական և սանիտարական օգնությունը»: Մայիսի սկզբի տվյալներով՝ մերձավորարևելյան հակամարտության պատճառով Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջակայքում արգելափակված է շուրջ 1600 նավ, որոնց տախտակամածին գտնվում է 20 000 նավաստի։



