Չինաստանի արտգործնախարար Վան Ին Թրամփի այցի նախաշեմին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Չինական և ամերիկյան կողմերին հաջողվել է կայուն հարաբերություններ պահպանել` չնայած դժվարություններին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։ «Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում եղել են բազմաթիվ բարդություններ ու անկայունություն, բայց մեզ մոտ առաջվա պես ստացվում է ընդհանուր առմամբ պահպանել կայունությունը», – մեջբերում է Չինաստանի արտգործնախարարի խոսքը The Associated Press-ը։ Վան Ին շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ամենակարևոր պահերին երկկողմ հարաբերությունների ուղղությունները որոշելու հարցում օգնելու» համար։ Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունն իր հերթին հայտնել է հարաբերություններում լարվածության թուլացման միտվածությունը և փոխադարձ հարգանքը։ «Ես անկեղծորեն կարծում եմ, որ մենք ցանկանում ենք ապաէսկալացում, այլ ոչ թե անհամաձայնություն։ Մենք ցանկանում ենք կայունություն, մենք ցանկանում ենք փոխադարձ հարգանք», – ասել է Հանրապետական կուսակցությունից սենատոր Սթիվ Դեյնսը։ Չինաստանի արտգործնախարարի և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստան այցին ընդառաջ։ Սպասվում է, որ ԱՄՆ նախագահը Պեկին կայցելի մայիսի 14-15-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով