ՌԴ-ն հատուկ հրավերներ չի ուղարկել. Ուշակովը` Մայիսի 9-ի շքերթի մասին

Մի շարք օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու ցանկություն են հայտնել»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին ասել է Ուշակովը: Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված զորահանդես տեղի կունենա: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուսումնարանների սաները, կուրսանտները, ռազմական տեխնիկայի շարասյունը, ընթացիկ իրավիճակով պայմանավորված, չեն մասնակցի կայանալիք զորահանդեսին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով