Չեմպիոնների լիգայի եզրափակչում պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու իսպանացի մարզիչներ

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի գավաթի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կմրցեն երկու իսպանացի մարզիչներ․ այս մասին հայտնում է հայտնի լրագրող Պեդրո Մարտինը՝ X հարթակում։ Եզրափակչում ՊՍԺ-ն՝ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ, կմրցի «Արսենալի» հետ, որը գլխավորում է Միկել Արտետան։ Սա առաջին դեպքն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, երբ եզրափակիչում հանդիպում են երկու իսպանացի մարզիչներ։ Նախկինում նման դեպք գրանցվել է ընդամենը 4 անգամ՝ 1979 – «Նոթինգհեմ Ֆորեստ» (Բրայան Քլաֆ) և «Մալմյո» (Բոբ Հաֆթոն) 2003 – «Յուվենթուս» (Մարչելո Լիպի) և «Միլան» (Կառլո Անչելոտտի) 2013 – «Դորտմունդի Բորուսիա » (Յուրգեն Կլոպ) և «Բավարիա» (Յուպ Հայնկես) 2020 – «Պարի Սեն-Ժերմեն» (Թոմաս Տուխել) և «Բավարիա» (Հանս-Դիտեր Ֆլիկ) Այս տարվա եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով