Եվ ի՞նչ շահեց Հայաստանը… իսկ հետևանքներն առաջիկայում տեսանելի կլինեն

Եվրոպացի չինովնիկների կողմից Հայաստանին ուղղված շռայլ խոստումները, ընտրություններից հետո, անշուշտ, կմոռացվեն։ Փոխարենը՝ արված հակառուսական ու պրոուկրաինական տարաբնույթ հայտարարությունների համար Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող է շատ ծանր գին վճարել։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում եվրոգագաթնաժողովների տեսքով, քաղաքական թատրոն էր, որը միտված էր մի կողմից՝ Հայաստանը վերածելու աշխարհաքաղաքական թատերաբեմի, մյուս կողմից՝ օժանդակելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում հաջողությամբ վավերացնելուց ու Արցախը հայաթափելուց հետո եկել էին հավանաբար հիմա էլ Հայաստանը նույն կերպ փրկեն։ Այս ամենից Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ ավելի մեծ վնասներ կարող է կրել, քան շռայլված խոստումների օգուտներն են լինելու։ Այդ վնասներն արդեն բիզնեսը կրում է։ Թե ի՞նչ կլինի այս ամենից հետո, առաջիկայում դեռ կտեսնենք։ Ու եթե հանկարծ այնպես ստացվի, որ այսքանից հետո Հայաստանը շատ ավելի լուրջ խնդիրների բախվի իր հիմնական տնտեսական ու առևտրային գործընկերներից մեկի հետ, չպետք է զարմանալ։ Հարցը նրանում է, թե այդ ժամանակ ո՞վ է մեզ օգնության հասնելու։ Եվրոպացի չինովնիկնե՞րը, որոնք իրենց երկրի տնտեսական հարցերն անգամ չեն կարողանում լուծել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5822

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով