Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը կբարձրանան․ Թրամփ

Հիանալի հեռախոսազրույց ունեցա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար։ Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը շատ ավելի կբարձրանան»,-գրել է նա։ Թրամփը նաև նշել է, որ քննարկել են Իրանի հարցը, և ինքը շարունակել է պնդել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով