Գործողության արդյունքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է թմրանյութը տեղափոխող նավի անձնակազմի 23 անդամներին: Դատավորը բոլորի նկատմամբ նշանակել է նախնական կալանք՝ առանց գրավի դիմաց ազատման իրավունքի: Իսպանիայի դատարանը 812 միլիոն եվրո է գնահատել Կանարյան կղզիների մոտ հայտնաբերված 30 տոննա կոկաինի արժեքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին: «Իսպանիայի ազգային դատական կոլեգիայի դատավոր Իսմայել Մորենոն 812 միլիոն եվրո է գնահատել 30 տոննա կոկաինի բեռը, որն առգրավվել էր անցյալ շաբաթ Կանարյան կղզիների մոտակայքում»,-ասված է հրապարակման մեջ: Գործակալության տեղեկություններով՝ սա երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր առգրավված խմբաքանակներից մեկն է: Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավը կանգնեցվել է Արևմտյան Սահարայի մոտակայքում։ Նշվում է, որ նավը դուրս էր եկել Սիերա Լեոնեից և ուղևորվում էր Լիբիա: Գործողության արդյունքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է անձնակազմի 23 անդամի, բոլորի նկատմամբ դատավորը նշանակել է նախնական կալանք՝ առանց գրավով ազատման իրավունքի: Անձնակազմին կասկածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններին մասնակցելու, հանցավոր կազմակերպությանն անդամակցելու, ինչպես նաև զենք և դյուրավառ նյութեր պահելու մեջ:



