Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

—> —> Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մայիսի 4-ին, գիշերային ծառայության ժամանակ, Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլետ» մակնիշի մեքենան։ Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը գումար է առաջարկել պարեկներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։ —>

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5828

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով