«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է կաթնամթերքի տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով