Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմուտքում գտնվող բանկերից մեկում

Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Գերմանիայի արևմուտքում գտնվող Զինցիգ քաղաքի Volksbank բանկի մասնաճյուղում։ Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը, իրականացվում է մասշտաբային գործողություն։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Ինչպես պարզաբանել են իրավապահ մարմիններում, պատանդներ վերցնելու մասին հաղորդագրությունն ստացվել է առավոտյան ժամը 9-ին։ Բանկում գտնվող մարդկանց թվաքանակը չի նշվում։ Հայտնի է միայն, որ խոսքը մի քանի հանցագործների և պատանդների մասին է. վերջինների թվում է ինկասատորի ավտոմեքենայի վարորդը։ «Իրավիճակն այժմ անփոփոխ է», – նշել է ոստիկանության ներկայացուցիչը։ Չի հաղորդվում, թե արդյոք հարձակվողները զինված են եղել և արդյոք կան վիրավորներ հարձակման հետևանքով։ Ոստիկանությունում նաև չեն մեկնաբանում իրենց հետագա գործողությունները, որպեսզի հանցագործները չօգտվեն տեղեկատվությունից։ «Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանա իրադրությունն առաջիկա րոպեների և ժամերի ընթացքում», – ընդգծել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ Շրջափակված տարածքում բնակվող մարդկանց արգելվում է դուրս գալ տներից։ Քաղաքի մյուս շրջանների բնակիչների համար վտանգ չկա, հավելել է ներկայացուցիչը։ Սպասվում է, որ ոստիկանությունն ավելի ուշ մանրամասն հաշվետվություն կներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով