Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով մայիսի 9-ին Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված ութ երկաթուղային վագոն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով «ԱՊԱ» գործակալությունը, Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի նաև պարարտանյութով բեռնված վեց երկաթուղային վագոն։



