Օդի ջերմաստիճանը 3 օրվա ընթացքում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ- տեղ հնարավոր է կարկուտ։ Նույն ժամանակահատվածում գիշերային ժամերին տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևանում մայիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17…+19 աստիճան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով