Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք

՝ 479 տոննա ընդհանուր ծավալով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2,955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։ Բացի այդ, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը. Բալաջարի կայարանից Բեյուք Քյասիկ ուղղությամբ կուղարկվի 6 վագոն պարարտանյութ՝ 402 տոննա ընդհանուր քաշով։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 27 հազար տոննա հացահատիկ, 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով