Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ

Որսաշրջանի ընթացքում ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ՝ որսի սահմանված կարգի և օրենսդրական պահանջների պահպանությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Ծառայությունը որսորդներին հորդորում է պահպանել սահմանված կանոնները, որսն իրականացնել թույլատրելի ժամկետներում, վայրերում և չափաքանակների շրջանակում՝ դրսևորելով պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13166

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով