Երկու քաղաքացի արգելափակվել էր Կարմիր կամրջի տակ. փրկարարները նրանց տեղափոխել են անվտանգ տարածք

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 8-ին, ժամը 18։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով