Եվրամիությունը մտադիր է մշակել հակահրթիռային պաշտպանության մատչելի մոդուլային համակարգ. համագործակցության հիմքում կլինի Freya նախագիծը: Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում, որը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի YouTube-ի էջում։ «Մենք պետք է նաև համատեղ նվազեցնենք մեր կախվածությունը մեկ մատակարարից։ Այդ իսկ պատճառով կցանկանայինք Ուկրաինայի հետ համատեղ մշակել հակահրթիռային պաշտպանության մատչելի մոդուլային համակարգ։ Այս համագործակցության հիմքում ընկած է Freya նախագիծը», – ասել է ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ նախագիծը պետք է ուկրաինական փորձը միավորի եվրոպական տեխնոլոգիաների և արտադրական կարողությունների հետ։ «Բայց Freya-միայն սկիզբն է։ Անհրաժեշտ է ավելին», – հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։



