Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ «Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական ​​մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ» հայտարարությանը: «Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, ԶԼՄ-.ներ, անհատներ, ինչպես նաև պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական կամ յուրացման հայացքներ: Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, ինչպես նաև օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները: Դա չի խոսում խաղաղության մասին»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5841

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով