1992 թվականի մայիսի 8-ին սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը: Քաղաքի ազատագրումը սկսվեց քաղաքի հարակից բնակավայրերի մատույցներից՝ հայկական զինված ուժերի և կամավորական ջոկատների մասնակցությամբ: Մայիսի 8-ին սկսվում է Շուշիի ազատագրումը՝ քաղաքի չորս ուղղություններից սկսված հարձակումներով: Ռազմական գործողությունների սկսման պահից ի վեր ժամանակի մամուլը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Շուշիից: Թերթելով այդ շրջանի մամուլը, ավելի մանրամասն ենք հասկանում, թե ինչպես կարողացանք ազատագրել Շուշին: Հասկանում ենք նաև, թե ռազմական գործողություններն ինչ ծավալներ էին ընդգրկում և ամեն ժամ ինչ փոփոխություն էր նկատվում Շուշիում և քաղաքի մատույցներում:



