Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզանից․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք․ Ալիև

Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5837

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով